Armenian text to speach

Մանկական սննդի մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգներում հայտնի մանկական սննդի տեսակների մեջ հայտնաբերվել են ծանր եւ թունավոր մետաղների մասնիկներ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Սպառողական եւ տնտեսական քաղաքականության ենթակոմիտեն։

Մասնավորապես, ենթակոմիտեի մասնագետները հետազոտել են Gerber, Nurture Inc, Hain Celestial Group Inc, Beech-Nutrition ընկերությունների արտադրած մանկական սննդի տեսականին։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբվերվել է մկնդեղի, կապարի եւ սնդիկի վտանգավոր քանակություն։ Ենթակոմիտեում արձանագրել են, որ արտադրողները նախապես իմանալով, որ իրենց արտադրանքի մեջ կա թունավոր նյութերի վտանգավոր քանակի պարունակություն, վաճառում են, ոչինչ չասելով սպառողներին։

Ենթակոմիտեի մասնագետները մտադիր են հասնելու այն բանին, որ փոխվի արտադրական քաղաքականությունը եւ պետության որոշմամբ վտանգավոր նյութերի բարձր խտություն պարունակվող մանկական սնունդը մակնշվի։




Լրահոս