Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող բնակելի շենքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, տեղեկացրել է ֆրանսիական Sud Ouest թերթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ինչպես պարզաբանել են լրատվամիջոցները, արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար, գազի արտահոսքն է եղել: Շինությունը զգալի վնաս է կրել՝ առաջացնելով փլուզման վտանգ:
Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության ու իրավապահ մարմի աշխատակիցները: Զոհերի մասին դեռև տեղեկություններ չկան:
Ականատեսները պատմել են, որ պայթյունի արձագանքը զգացվել է Բորդոյի կենտրոնի մոտակայքում գտնվող ամբողջ տարածքում: Որոշ խանութների ցուցափեղկերի ապակիները կոտրվել են:
Տեղի բնակիչներից մեկն իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել: