
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանց ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Բողոքի ակցիաները Չիլիում սկսվել են ավելի քան մեկ տարի առաջ: Ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի իշխանություններից բարեփոխումներ կատարել կենսաթոշակային, առողջապահական և կրթական համակարգերում: