Սյունիքի մարզպետի բնակարաններն ու հողամասերը. ինչ ունեցվածք ունի Մելիքսեթ Պողոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս քաղաքում ունի մեկ հողամաս, ինչպես նաև երկու անշարժ գույք՝ կրկին Գորիսում, Տեղ համայնքում երեք հողամաս, չորս ավտոմեքենա,՝ երկուսը բեռնատար՝ 1990 և 1991 թվականների արտադրության, երկուսը մարդատար՝ 2011 և 2012 թթ. արտադրության: Այս մասին տեղեկանում ենք նորանշանակ մարզպետի հայտարարագրից, որը նա ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ Պողոսյանը բանկային հաշվին ունի 1 մլն 400 հազար դրամ, կանխիկ՝ 20 մլն դրամ, ՊՆ-ից որպես կենսաթոշակ ստանում է տարեկան 1 մլն 926 հազար դրամ, իսկ որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 406 հազար դրամ: Նրա կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, 2011-ին ձեռք է բերել բնակարան Երևանի Էրեբունի համայնքում, 2020 թվականին ձեռք է բերել 2012 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշվին 100 հազար դրամ ունի, կանխիկ՝ 2 մլն դրամ, որպես թոշակ ստանում է տարեկան 318 հազար դրամ:

Իսկ որդին՝ Կարեն Պողոսյանը, ըստ իր հայտարարագրի, Գորիս քաղաքում 10 հասարակական նշանակության շինության միանձնյա սեփականատեր է, որից ութը ձեռք է բերել 2018-ին: Ունի երկու մեքենա՝ «Օփել» մակնիշի՝ 2000 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2017-ին, և «Տոյոտա»՝ 2015-ի արտադրության, որը ձեռք է բերել 2020-ին:

 




Լրահոս