Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի այս շաբաթ. Ռոհանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի արդեն այս շաբաթ, հայտնում է Mehr-ը: Նրա խոսքով՝ Իրան է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, եւ պատվաստումը կսկսվի երկրի առողջապահության նախարարության սահմանած առաջնահերթությունների համաձայն:

Ռոհանին հայտնել է, որ բժիշկները կմտնեն անձանց առաջին խմբում, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, այնուհետեւ կգա տարեցների եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց հերթը: Իրանի նախագահի խոսքով՝ պատվաստման գործընթացը Իրանում կտեւի մեկից մինչեւ ութ ամիս: Ռուսաստանը երեքշաբթի Իրանին է փոխանցել իր «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:




Լրահոս