Գորիսի համայնքապետարանը հակադարձում է Ավինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում:

Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:

Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»:

Նկատենք, որ այս հրապարակումը հաջորդեց Ավինյանի այն գրառմանը, որ երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները, իր պայմանավորվածության համաձայն:




Լրահոս