Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 432 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 432 332-ով՝ հասնելով 105 394 301-ի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

Մեկ օրում մահվան դեպքերի թիվն աճել է 11 752-ով՝ հասնելով 2 302 302-ի։

COVID-19-ի առավել մեծ թվով դեպքեր վերջին 24 ժամում գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (241 002), երկրորդ տեղում Եվրոպան է (128 578), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (25 691)։




Լրահոս