Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։ Բնակչությունը խուճապի մեջ է, կորուստներ չկան, հայտնում է Ermenihaber-ը։
Վրաստանի Առաջին ալիքն էլ հայտնում է, որ ուշ գիշերին տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 01:23-ին:
Ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տեղեկությունների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մոտ ՝ Սամեբա գյուղի մոտակայքում:
Նախնական տվյալներով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,0 մագնիտուդ (ML):