
ԱՄՆ-ում սոմալիցի ծովահենների առաջնորդ Մոհամեդ Սալադ Ալին ցմահ ազատազրկման է ենթարկվել,- հաղորդում է Associated Press-ը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ամերիկյան Քվեսթ զբոսանավի առեւանգման համար: Ալին դարձել է ծովահենության գործով դատապարտված 11 մեղադրյալներից մեկը: Հիշեցնենք զբոսանավը Սոմալիի ծովահենների կողմից առևանգվել է 2011 -ի փետրվարին: Մի քանի օր տեւած բանակցություններից հետո ծովահենները նավի վրա սպանել են 4 հոգու: Սակայն ամերիկյան զինվորների գործողությունների արդյունքում նավը հետ է վերցվել, որի ժամանակ երկու ծովահեն տեղում սպանվել է, մյուսները ձերբակալվել են եւ ուղարկվել ԱՄՆ: