Արման Բաբաջանյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ. քննարկվել է գերիների վերադարձի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բեդրիխ Կոպեցկի հետ: Այս մասին հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականներին և քաղաքացիական անձանց վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցը:

Դեսպանը նշեց, որ գերիների վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Արցախի կարգավիճակի հարցի վերջնական կարգավորմանը, կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացումն ու աշխատանքները այս նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար տիկին Անի Շագինյանովան և «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արթուր Մանուկյանը:




Լրահոս