ՏԵՍԱՆՅՈՒԹ. «12 հազար գրանցված երեխա կա, որ դեռ օդի մեջ է». բողոքի ակցիա կառավարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բողոքի ակցիա էր Երևանի քաղաքապետարանի դիմաց: Հավաքվել էին մանկապարտեզային տարիքի երեխաների ծնողները, որոնք գրանցել են երեխաներին, սակայն երեխաները չեն հաճախում մանկապարտեզներ, քանի որ ընդունելություն չկա:

«Ծնողներով մեկ տարի կարանտինի պայմաններում համբերել ենք, բայց հիմա որոշեցինք խոսել։ Փաստորեն, կարանտինը կրկին երկարացվում է, իսկ պարտեզների ընդունելության հարցը չի կարգավորվում։ Մենք կոնկրետ հերթագրվել ենք 2019 թվականի սեպտեմբերից, չեն կանչել պարտեզից, այո, խոսքը պետական մանկապարտեզների մասին է։ Հիմա դպրոցների հետ կապված քայլեր են անում, որ նորմալ հաճախելիություն լինի համավարակի պայմաններում, բա այդ դեպքում մանկապարտեզների մասով ինչու քայլեր չեն ձեռնարկվում։ 12 հազար գրանցված երեխա կա, որ դեռ օդի մեջ է , չի հաճախել մանկապարտեզ, արդեն տարիքն էլ է անցնում, էլ երբ է գնալու։ Հիմա մենք 100 ծնողներով համախմբվել ենք, այս պահին ճիշտ է՝ քիչ ենք, բայց դա խոսում է հենց այն մասին, որ ծնողները ժամանակ չունեն, ուրիշին էլ չեն ցանկանում վստահել երեխային»,- ասաց ծնողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս