
Այսօր բողոքի ակցիա էր Երևանի քաղաքապետարանի դիմաց: Հավաքվել էին մանկապարտեզային տարիքի երեխաների ծնողները, որոնք գրանցել են երեխաներին, սակայն նրանք չեն հաճախում մանկապարտեզներ, քանի որ ընդունելություն չկա: Ծնողներին հանդիպման եկավ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ծնողները նրանց եւս ներկայացրեցին իրենց բողոքը, ծնողներից մեկն էլ նշեց, թե նորմալ չէ, որ երեխան մանկապարտեզի համար հերթագրվում է 2 տարեկանում, բայց հաճախում օրինակ 3.8 տարեկանում: Իսկ վերջինս էլ ծնողներին նշեց, թե հարցը առաջիկայում կկարգավորվի:
Մանրամասները՝ տեսանյութում