
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցեի տարածաշրջան: Այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ տարածաշրջանային այցը մեկնարկելու է Վրաստանից:
Միշելը Վրաստան կժամանի մարտի 1-ին, որից հետո կայցելի նաեւ Հայաստան ու Ադրբեջան:
Այցի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: