Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը հայտնել Է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն 2021 թվականի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դրանց ընթացքում պլանավորվում Է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է դեսպանը՝ ի պատասխան եռակողմ ձեւաչափով վարժանքների կրկնելը մեկնաբանելու խնդրանքին:
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային զորավարժությունները, որը կրում Էր «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին. ամփոփելով դրանց արդյունքները՝ իրանցի զինվորականները վստահություն Էին հայտնել, որ վարժանքներն անցկացվելու են նաեւ հետագայում: Վարժանքների կրկնակի անցկացումը, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը, կապված Է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստեղծված իրադրության հետ: