Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքում հայտարարություն եղավ, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Այսօր այս որոշման վերաբերյալ լրագրողները մի քանի հարց են ուղղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել ենք, թե ինչու այս իշխանություններն իրենց պահեցին Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության պես, երբ մի բան են ասում, ապա հրաժարվում:
Մանրամասները՝ տեսանյութում