
Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ-ի դիմաց են: Նրանք պահանջում են պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում:
Նշենք, որ անցած շաբաթ վերջիններս կրկին ՊՆ-ի դիմաց պահանջում էին Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում՝ պահանջելով՝ իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացվեն: