49 մլն դրամ՝ նոր ավտոբուսների բնականոն կայանումն ապահովելու համար. Երևանի ավագանին բյուջե է փոխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու վաղը կայանալիք նիստում ընդգրկված է 18 հարց: Որոշումներից մեկով փոփոխություն է կատարվելու 2021 թվականի պետական բյուջեի արդեն հաստատված նախագծում:  Մասնավորապես, նախատեսվում է բյուջեի ծախսերի գումարն ավելացնել 15,693,410.1 հազար դրամով,  դեֆիցիտի (պակասուրդի) գումարը ավելացնել 15,693,410.1 հազար դրամով:

Իսկ ինչու են նման փոփոխություններ արվելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ առումով մի շարք փոփոխություններ են լինելու: Օրինակ, նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրին ավելացնել 111.1 հազ. դրամ՝ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով, որպես պարտքի մարում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մասով, առաջարկվում է 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին, որից 1,000,000.0 հազ. դրամը 2021 թվականի նշված ծրագրի մասով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման նպատակով, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երևան համայնքի բյուջեի շրջանակներում, թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդկիանացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռք բերման:

Բացի այս, նախատեսվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում նոր ավտոբուսների բնականոն կայանումն ապահովելու նպատակով հատկացնել 49,200.0 հազ. դրամ: Նախատեսվում է «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով 2,155,000.0 հազ. դրամ հատկացնել 2020 թվականի հունիսի 16-ին կքնված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15 վերելակների ձեռք բերման պայմանագրային պարտավորությունների անցմանը՝ 2021 թվականի բյուջետային տարի, որի փաստացի ծախսը 2020 թվականին կազմել է 2,524,132.5: Բյուջեի նախագծի մանրամասն փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 




Լրահոս