«Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը լուսանկար է հրապարակել։

Կառուցվելու է երկու առանձին կամուրջ երկու ուղղություններով՝ իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Ներկայումս գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:

Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։




Լրահոս