ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. գործունեության, մարզի տարածքում հանցավորության վիճակը, դրա դեմ մարզային իրավապահ մարմինների աշխատանքների և դատախազական գործառույթների շրջանակներում մարզի դատախազության գործունեության արդյունքները:
2020թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7%-ով ավելի է 2019թ. համեմատ:
Մարզի տարածքում 2020թ.կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80%:
9-ով, կամ 8,7%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ.կազմելէ 91,8%` նախորդ տարվա 92,4%-իդիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի(այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):
2020թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 706 դեպք՝ 26-ով, կամ 3,6 տոկոսովնվազ 2019թ. համեմատ: Թեև ավազակային հարձակման դեպքերը նվազել են 3-ով (4-7) կամ շուրջ 43 տոկոսով, սակայն այս հանցագործություններով բացահայտման ցոցւանիշը2019թ. համեմատ ևս նվազել է:
Էապես՝50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանայինգողությունները: Այս դեպքերով2020թ. դրությամբ քննվող 74 քրեականգործերովբացահայտումը կազմել է 35,1 տոկոս, ինչը 6 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ:Այս դինամիկան պայմանավորված է մի կողմից կորոնավիրուսային համավարակիպատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակարաններից քաղաքացիների համեմատաբար քիչ բացակայություններով, տեղի ունեցած պատերազմով, իսկ մյուս կողմից 2019թ. ընթացքում այս հանցատեսակի կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավման ուղղությամբ մարզի դատախազության կողմից նախաձեռնված և ոստիկանության, համայնքային մարմինների կողմից իրականացված կոնկրետ գործողություններով:
Մասնավորապես՝ մարզի դատախազության առաջարկով մի շարք համայնքների մուտքերը և ելքերը, գլխավոր ճանապարհները համալրվել են տեսանկարահանող սարքերով, միջոցներ են ձեռնարկվել քաղաքային բնակավայրերում բազմաբնակարան շենքերի շքամուտքերը կոդավորված փականներով, տեսանկարահանող սարքերով կահավորելու, պատշաճ լուսավորությամբ ապահովելուուղղությամբ: Բացի այդ, սխեմատիկ կերպով ստեղծվել է մարզի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեղակայման վայրերն արտացոլող քարտեզ և հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը ակտիվ աշխատանքներ տանել մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ նոր տեսանկարահանող սարքերի տեղադրման ուղղությամբ։ 2020թ. ընթացքում համայնքի ղեկավարների հետ տարվելեն ինտենսիվ աշխատանքներ՝ այդ ուղղությամբ վիճակն ավելի բարելավելու նպատակով:
Արարատի մարզի տարածքում 12 դեպքովկամ 8,6 տոկոսովնվազելենճանապարհատրանսպորտայինհանցագործություններիդեպքերը /127-139/:Բայց մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 3-ով։ՃՏՊբոլորդեպքերովտարվող քննություններով բացահայտումըկազմելէ80տոկոս` իսկ մահվանելքովընդհանուր 33դեպքերով 76,9 տոկոս:
ՃՏ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ 2020թ. կատարվել են բավականին աշխատանքներ, մասնավորապես՝մեծ ուշադրություն է դարձվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով հստակ իրավական գնահատականներ տալուն: Արդյունքում2020թ. ընթացքում վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրվել և դատապարտվել է 49 անձ: Նպաստող հանգամանք է եղել նաև երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրումը, ինչպես նաև2020թ. մարզի դատախազությունում կատարված՝ ՃՏՊ-ների քարտեզագրման, ըստ դրանց առավել հաճած պատահարներ տեղի ունեցող հատվածներիընդգծման, դրանց առաջացման պատճառների վերլուծության արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին ոնկրետ միջոցառումներ իրականացնելուն ուղղված միջնորդագրեր հղելը:
Ընդհանուր առմամբ տարբեր բնույթի հանցագործություների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով 2020թ. ընթացքում մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին, կազմակերպություններին ուղարկվել է 27 միջնորդագիր և հաղորդում: Դրանցից 20-ով կազմակերպված քննարկումների արդյունքում համապատասխան հանձնարարություններ են տրվել պատասխանատու անձանց:
Արարատի մարզի դատախազության կողմից, քրեական հետապնդման մյուս մարմինների հետ,հետևողականություն է դրսևորվել քրեական գործերով քննությունների ձգձգումները բացառելու, քննություններն ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու հարցում: Արդյունքում 2020թ.մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 285 քրեական գործ՝ 328 անձի նկատմամբ, ինչը 2019թ. համեմատ ավելի է շուրջ 50 տոկոսով: