ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բյուրականի երթուղին պասարկող ընկերությանը դեղին համարանիշ չեն տրամադրում. վարորդները՝ անելանելի դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզային ուղեւորափոխադրում իրականացնող մի քանի ընկերություններ հայտնվել են անելանելի դրության մեջ: Վարորդները դժգոհում են՝ դեղին համարանիշներ չեն տրամադրում: Նման անհարմար իրավիճակում են հայտնվել Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչները: Գյուղի երթուղին սպասարկող ընկերությանը դեղին համարանիշ չեն տրամադրում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռեւս 2018 թվականին խոստանում էր Հայաստանում ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց: Բայց ինչպես տեսնում եք՝ ոչ միասնական երթուղային ցանցը կա, ոչ էլ՝ սպասարկող երթուղին:

Հարցին խառնվել է անգամ գյուղապետարանը: Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս խնդրով դիմել է Արագածոտնի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին: Բայց պարզվում է՝ փոխնախարարն անգամ զարմացել է, որ մեր հանրապետությունում նման խնդիր կա:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս