Վետո Սիրիայի դեմ բանաձեվի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի դեմ ընդունված բանաձեւի վրա: Նման իրավիճակից խուսափելու համար քննարկումից առաջ որոշ ձեւակերպումներ ավելի մեղմացվել էին, մասնավորապես դուրս էր բերվել այն կետը, որ ուղղակի կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի դեմ: Սակայն Մոսկվային եւ Պեկինին չի գոհացրել , որ բանաձեւը չի բացառում Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտության հնարավորությունը: ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը զայրացած է քվեարկության արդյունքներից:Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը: Եւս չորս երկիր ձեռնպահ է մնացել:




Լրահոս