ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Արմավիր ճանապարհին

 

Երեկ BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։

Լուսանկարը՝ shamyhan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ կարող եմ անել, եթե ցանկանում եմ, որ երեխաս սովորի ռուսերեն լեզվով ուսուցմամբ դասարանում:

Ռոզա Մխիթարյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, եւ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի: Երեւանի քաղաքապետարանի՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍ կայքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով` հետեւյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ օրվանից է նշանակվում կենսաթոշակը:

Անահիտ Պողոսյան (62 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`

կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,

զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:

 

 




Լրահոս