Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք, ապաքինվել է 293 անձ, մահացել է 3 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 123 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168300 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 668464 վերջին մեկ օրում` 2269 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4221 պացիենտ. մեկ օրում նվազել է 174-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 160169 անձ` վերջին մեկ օրում 293 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3126 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է:




Լրահոս