Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում Երեւան քաղաքի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայներով:
Նշենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ իր մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ– հատ ծամել բոլորի ականջները»։