ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարօրինակ, անփույթ պատերազմ էր սա, ունեցել ենք անկազմակերպ, թափթփված իրավիճակ. ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի պատճառները նախեւառաջ անհամաչափ ուժերի մեջ էր, որովհետև որևէ մեկը չէր կարող պատերազմել ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակի՝ Թուրքիայի դեմ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Երեւանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը՝ խոսելով պատերազմի պատճառների մասին:

«Կար նաև այլ խնդիր, սակայն ես չգիտեմ՝ միտումնավոր, թե ոչ, սակայն ունեցել ենք անկազմակերպ, թափթփված իրավիճակ  եւ տարօրինակության հասնող պատերազմ էր սա: Չէր կարող պարզապես ամեն ձև այդպես կազմակերպվեր: Դուք գիտեք, որ որպես ՏԻՄ հենց մենք էին զբաղվում մոբիլիզիացիայի հարցերով, եւ ես տեսնում էի, թե դա ինչպես էր կատարվում: Ցանկացած պետությունում, որը կրել է պարտություն, կառավարությունը ամբողջական կազմով պետք է հրաժարական տար», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս