
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Նախորդ նիստում նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին: Փաստաբանը միջնորդությունը հիմնավորել էր Դանիբեկյանի թույլ տված հանցագործությամբ (նա հրապարակել էր Գեւորգյանի տիկնոջն առնչվող բժշկական գաղտնիքը): Դատավորը, սակայն, միջնորդությունը մերժել էր: