ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում: Ստուգումները սկսվել են դեկտեմբերից, իսկ թե երբ կավարտվեն, դեռեւս հայտնի չէ: Այսօր այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ:
«Բավական երկար ժամանակ է՝ ինչ ստուգումներն ընթանում են: Դա սովորական գործընթաց է, պետական բյուջեից երբ համայնքներին ֆինանսավորում են տալիս, հետո Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Անհանգստանալու որևէ խնդիր չկա, հերթական ստուգումներն են», -նշեց նա:
Նշենք, որ, ըստ օրենքի, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում՝ Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների եւ հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության, դրանց գործունեության օրինականության եւ արդյունավետության վերահսկողության, պետական միջոցների կառավարման եւ ձեւավորման արդյունավետության եւ օրինականության վերահսկողության նպատակներով:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան