Ադրբեջանական լրատվամիջոցները նախաձեռնել են Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ:

Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ:
Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:
Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին Պշատպանը խոսել է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սապռնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:
Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռեվանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով:




Լրահոս