ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե «Իմ քայլ»-ի կողմից հնչած հայտարարությունից հետո, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք չկա, ինքը լայն քննարկումներ չի ունեցել հանրության հետ: «Սակայն մինչ այդ հայտարարությունը, կարող եմ ասել, որ սպասելիքներ կային հանրության մոտ եւ կար արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ: Եվ իշխանության կողմից այն թեզն է առաջ քաշվել, որ կապացուցվի, որ ժողովուրդն իրենց կողքին է», – նշեց նա:
Սոֆյա Հովսեփյանը չի բացառում, որ միգուցե ընդդիմադիր ուժերի պայքարը եւս անհանգստացրեց իշխող ուժի անդամներին: «Ամեն ինչ էլ կարող է իրավիճակի սրման տանել: Ես կարծում եմ այն սրված իրավիճակը, որ ունենք, արդեն իսկ լուրջ խնդիրներ են առաջացնում: Ամեն ինչ պետք է արվի, որ լարվածություն չառաջանա», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան