Երեւանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանից այսօր ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ինչու օրեր առաջ հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն է ստացել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ներկայացրած նախագծերը, որոնք ենթադրում էին նաև հաստիքացուցակի փոփոխություն:
«Խնդիրը հետեւյալն է, որ տարբեր կարծիքներ են հնչել այդ հարցերի շուրջ: Կարծում ենք, որ պետք է ընդհանուր հաստիքացուցակի փոփոխություն անել եւ բոլոր ստորաբաժանումների մասով դա արվի եւ նաեւ աշխատավարձերի վերանայում լինի, որը կհապատասխանի մեր աշխատողների պահանջներին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան