ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է, որ տեսակցել է Վահան Բադասյանին:
«Րոպեներ առաջ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին, ով չնայած առողջական ծանր վիճակին շարունակում է գտնվել անազատության մեջ:
Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության:
Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշումից և սրտի շրջանում ծակոցներից:
Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին:
Օգնել ցանկացողներին խնդրում եմ կապ հաստատել ինձ կամ պարոն Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ»,- նշում է պատգամավորը: