
Հայ ազգային կոնգրեսը լավ է գիտակցում, որ մարտի 1-ի առյուծի բաժինն իրենն է, դրա համար էլ վերջին օրերին հենց իրենք են հորդորում Ազատության հրապարակում հավաքվածներին` կարգուկանոն պահպանել,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:Միաժամանակ, նա չցանկացավ անդրադառնալ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ական պատգամավորները Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին պետք է “գարշոկներ” բաժանեն:”Դա ուղղակի անհեթեթություն է”,- միայն նկատեց խորհրդարանականը:Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսության թեմային` Արտակ Զաքարյանը շեշտեց, որ իշխանությունը պատրաստակամ է վերսկսել այն: “Միաժամանակ ՀԱԿ-ը չպետք է չարաշահի մեր պատրաստակամությունըե”- զգուշացրեց պատգամավորը` հավելելով, որ իշխանությունները համբերատար կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ գործընթացները նորմալ հունով են ընթանում: