ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահներին հաղորդում է ներկայացվել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի անվան տակ տարբեր անձանցից խարդախությամբ գումարներ են շորթվել:Այսպիսով ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ
փետրվարի 6-ին հաղորդվել էր Սարգիս Կասյանի և Կարեն Խաչատրյանի կողմից ԱՀ Բերձոր շրջանի համայնքների ղեկավարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու մասին:
Արդյունքում, փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է հրավիրվել Անդրանիկ Կյուրեղյանը եւ հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից ներկայացած Սարգիս Կասյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական ներկայացած Կարեն Խաչատրյանն իր վստահությունը չարաշահելու միջոցով, օգտագործելով կեղծ վճարային փաստաթուղթ, իբրև ՀՀ կառավարության կողմից ԱՀ-ից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակում բնակարան ստանալու գործընթացում աջակցելու պատրվակով, 2021թ. հունվարի 20-ին իրենից պահանջել են 6.000.000 դրամ և 2021թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենից խարդախությամբ հափշտակել են պահանջված գումարից 3.800.000 դրամը:
Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացու հաղորդման հիման վրա իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Ս.Կասյանի և Կ.Խաչատրյանի մնացած տվյալները պարզելու ու վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Մ