
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվա չի մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա այսօր կառավարության մյուս անդամների հետ մասնակցելու է այսօր խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանին:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Մոսկվա, վաղը վերադառնալու է, սակայն մենք տեղեկացանք, որ նման այց պլանավորված չէ:
Հիշեցնենք, որ այսօր 16:30-ին կայանալու է կառավարության անդամների հետ հարցուպատասխան եւ վերջիններս կպատասխանեն պատգամավորների հարցերին: