Հայ կնոջ պատվին կառուցված տաճարը փլուզվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի հռչակավոր ճարտարապետական կառույցներից մեկը` Թաջ Մահալը, կանգնած է փլուզման եզրին,- հաղորդում է The Telegraph-ը: Ավելի քան 350 տարվա պատմություն ունեցող շինության փայտե հիմքերը սկսել են չորանալ, քանի որ աղբյուրները, որոնք սնուցում էին տաճարի ջրի հորերը, սկսել են ցամաքել: Բանն այն է, որ հարեւան Յամունա գետը սկսել է չորանալ: Ինչպես ասում են հնդիկ բնապահպանները՝ եթե գետը չորանա, կվերանա նաև տաճարը:1983 -ից Թաջ Մահալը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Նշենք , որ տաճարը կառուցվել է յուրօրինակ մարմարից, որը օրվա տարբեր ժամերին տարբեր գույն է ստանում` Շահ Ջահաննա կայսեր պատվերով` ի հիշատակ ծննդաբերության ժամանակ մահացած նրա կնոջ: Ի դեպ նրա կինը եղել է հայուհի:




Լրահոս