ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 դրամի փոխարեն 340. փոստային կապի ծառայությունների սակագները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն բարձր գնաճ է արձանագրել փոստային ծառայությունների ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ծառայությունների գները բարձրացել են 13.1 տոկոսի չափով, ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3 տոկոս հավելաճով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ արդեն 9 օր է, ինչ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները բարձրացել են: Իսկ նոր սակագները կիրառվում են փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկել է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ:

Այսինքն 270 դրամով այն թանկացել է: Իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկել է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկել է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվել են, իսկ մի մասն էլ մնացել են նույնը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս