Պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքներին օգնություն կտրամադրվի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որը նպատակ ունի աջակցություն տրամադրել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող  պայմանա­գրային զին­ծա­­ռա­յողների ընտանիքներին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված նախագծի նպատակն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցության տրամադրումն է։

Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանա­գրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ` Ադրբեջանի վերա­հսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում (բնակելի տներում) թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտո­մեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարա­վորությունից: Եվ նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունա­վե­տության վրա` ստեղծելով նաև սոցիալական լարվածության օջախներ: Նախագիծն ընդունվելու դեպքում  նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս