Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին.

«Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում: Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք:

Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»:




Լրահոս