Գյումրի-Երևան ճանապարհը բացվեց. ինչ համաձայնություն է ձեռք բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհետ կորած զինծառայողների եւ գերիների ծնողներն ու հարազատները այսօր փակել էին Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։

Գերեվարվածների հարազատների հետ հանդիպեց Շիրակի մարզային ոստիկանության պետը:

ArmLur.am-ի թղոակիցը հայտնում է, որ համաձայնություն ձեռք բերվեց, որ կբացվի ճանապարհը այն պայմանով, որ վաղը հարազատներին կհանդիպի ՀՀ ԱԱԾ պետը:

ԱԱԾ պետը Շիրակի մարզից գերեվարվածների ծնողների հետ կհանդիպի վաղը ժամը 12:00-ին եւ մանրամասներ կփոխանցի գերիների փոխանակման վերաբերյալ: Հարազատները հայտնել են, որ հանդիպումը չկայանալու դեպքում կրկին կփակեն ճանապարհները:

Հիշեցնենք, որ գերեվարվածների հարազատներն իշխանություններից պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել` գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:




Լրահոս