ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիզինգի ծրագրով վարկերը կզրոյացվեն. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր ընդունվեց կառավարության կողմից: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, թե այստեղ խոսքը գնում է լիզինի ծրագրի իրականացման մասին:

«Ի սկզբանե խնդիր էինք դրել, որ գյուղատնտեսության ծրագրերը դարձնենք գրավիչ և փոփոխություններ ենք կատարել գործիքներում: 2020 թվականին երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել եւ այս գործում որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը: Օրինակ, 2020 թվականի ընթացքում լիզինգի ծրագրով ծախվել է 9 մլրդ դրամ եւ 950 միավոր տեխնիկա է ձեռք բերվել», – նշեց նա:

Այնուհետև մյուս հարցով կրկին քննարկվեց գյուղատնտեսությանը վերաբերող հարց. Քերոբյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին հարցը:

Փաշինյանը նշեց, թե խնդիր է առկա վարկերի հասցեականության հետ և պետք է այնպես անել, որ վարկերը ծախսվեն գյուղացիների վրա: «Էական շարժ է եղել ինտենսիվ գյուղատնտեսության առումով եւ առանձնահատկությունն այն է, որ ռիսկերը նվազագույնի են հասցված եւ դրա պարագայում գյուղացին չի սպասում տարեվերջին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս