ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին: Մենք մասնավորապես հետաքրքրվել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների գնալու հանրային պահանջ: Մենք անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկումներ ունեցել է հանրության հետ եւ ինչ դիրքորոշում ունեն Սյունիքի մարզի բնակիչները՝ այդ հարցի հետ կապված:
«Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի որոշում կայացրել, բայց ակնհայտ է, որ կա հանրային մեծ դժոգություն եւ մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա ես իմ շփումներում կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք եւս ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան