
Մեծ Բրիտանիայում 3 հազար կնոջ հարցման արդյունքում կազմվել է իդեալական տղամարդու դիմանկարը,- գրում է The Daily Mail-ը: Պարզվել է, որ միջին վիճակագրական մեծամասնությունն ուզում է իր կողքին տեսնել ոչ թե մաչոյի, այլ բազմաթիվ չափանիշներով միջին տղամարդու, որը կարողանում է լավ ճաշ պատրաստել: Տասը հարցված կանանցից վեցին դուր են գալիս մուգ մազերով ու համեմատաբար բարձրահասակ զուգընկերները, որոնք ունեն խոհարարական հակումներ: Հետազոտությունը պարզել է, որ երկրորդ կեսին ընտրելիս կանայք հիմնականում ուշադրություն են դարձնում հուսալիությանը, ընտանիքասեր լինելուն, ռոմանտիկությանը, հումորին եւ միջին հասակին: