
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել է ամբաստանյալ, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի խափանման միջոց գրավը վերացնելու մասին միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով կշարունակվի փետրվարի տասնվեցին։