Իջեւանցի տղամարդիկ փետրվարի 1-ին մեկնել էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն երկու օր անցկացնելով Մոսկվայի օդանավակայաններից մեկում, արտաքսվել են Հայաստան: Ավելի քան մեկ շաբաթ է՝ ինչ այս տղամարդիկ սպասում են «Զվարթնոց» օդանավակայանում. ապրում են եւ սնվում այստեղ, գիշերում են նստարաններին: Ծնունդով իջեւանցի տղամարդիկ վրդովված են, ArmLur.am-ի հետ զրույցում ասում են՝ եթե պետք լինի դատարան էլ կդիմեն:
Տղամարդկանց պատմելով՝ խնդիրը կապված է եղել Covid-19–ի թեստի պատասխանի վրա դրված QR կոդի հետ, որը դրական պատասխանի դեպքում բջջային հավելվածում ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Իրենց դեպքում այն չի կանաչել:
Տեղեկեցանենք, որ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Ի դեպ, օրվա վերջին Մոսկվայից արտաքսված քաղաքացիներից Իգոր Բլբուլյանը զանգահարեց ArmLur.am-ի խմբագրություն եւ տեղեկացրեց, որ իրենց հետ կապված արգելքը հանվել է: Այժմ զբաղված են ավիաընկերության հետ ավիատոմսերի խնմդիրը լուծելով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան