
«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերի ն և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։ Չարթերային չվերթների դեպքում մարտի 1-ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները։