ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախագահը մոռանում է պահպանել կանոնները. որ պատգամավորները դիմակ չեն կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել՝ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը Հայաստանում երկրաձգել ևս կես տարով՝ մինչև հուլիսի 11-ը: 4-ամսյա կարանտինը մինչև 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Հիմա այն կտեւի մինչեւ հուլիսը:

Կարանտինի երկարաձգմամբ պահանջ կա նաեւ, որ պետք է անպայման հանրային վայրերում քաղաքացիները դիմակ կրեն, ախտահանեն ձեռքերը եւ պահպանեն սոցիալական հեռավարություն:
Չնայած այդ պահաջները սահմանել են հայրենի գործադիր մարմնում, բայց արի ու տես որ օրենսդիր մարմնի ղեկավար կազմն անգամ չի հետեւում այդ կանոններին: ArmLur.am-ի տեսախցիկն այսօր խորհրդարանի դահլիճում ֆիքսել է բոլոր այն պատգամավորներին, ովքեր խորհրդարանի դահլիճում դիմակ չեն կրում:

Ի դեպ, նշենք, որ տեւական ժամանակ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը խորհրդարանի դահլիճ չէր մտնում այն բանի համար, որ վիջինիցս պահաջնում էին անպայման դիմակ կրել: Մայիսի 26-ին անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատողություն տվեց Գեւորգ Պետրոսյանին ու դահլիճից դուրս հրավիրեց: Պետրոսյանն այդպես էլ դիմակ չկրեց ու այսօր խորհրդարանի դահլիճում է, առանց դիմակի, քանի որ նույն Միրզոյանն ինքը չի պահպանում կանոնները:

Նշենք նաեւ, որ փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս