
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես:
Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։