
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարե¬կամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
Նախագահ Սարգսյանն իր և տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ծինփինին և տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության և զորակցության խոսքերի համար։