ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանների գները թանկացել են. ինչ արժի 1քմ-ն Կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: 2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:

Երևանում բոլոր վարչական շրջաններում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ավելի բարձր են եղել, քան 2019-ին: Օրինակ, Կենտրոնում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 644 հազար 800 դրամ՝ 2019-ի 607 հազար 400-ի նկատմամբ, Դավթաշենում 2020-ին եղել է 313 հազար 600՝ 2019-ի 286 հազար 100-ի նկատմամբ:

Նվազել է նաև բնակելի տների օտարման գործարքների թիվը: 2020-ին բնակելի տների օտարման 10 հազար 895 գործարք է գրանցվել՝ 2019-ի 12 հազար 782 գործարքի դիմաց: Ընդ որում, բնակելի տների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 7133, իսկ 2019-ին՝ 7 815:  Անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 46 հազար 159, իսկ 2019-ին՝ 51 հազար 508:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս