
Ռուսաստանի Դաշնության Անասնապահական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր»)՝ Մոսկվայի եւ Տուլսկի մարզերի գծով վարչությունը հարավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից Մերձմոսկվա ժամանած լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է Քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը: «Բուսասանիտարական վերահսկման անցակետում ստուգման ժամանակ Ադրբեջանից ներկրված 17.1 տոննա կշռող լոլիկի խմբաքանակի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, որը կարանտինային է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Խոսքը հարավամերիկյան ցեցի մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կարանտինային օրգանիզմի կենսունակ վիճակում առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը ծանուցել է բեռի տիրոջը կարանտինային արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Սեփականատերը որոշում է կայացրել ախտահանում իրականացնել:
Գերատեսչությունից հայտնել են, որ թարմ լոլիկների վարակված խմբաքանական ախտահանվել է: